Անգլիական «Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։
«Արքայական ակումբը» հետաքրքրված է 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերն այս ամռանն իրականացնելու տարբերակով։
Ինսայդեր ֆաբրիցիո Ռոմանան հայտնում է, որ «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմն Անգլիայի հավաքականում իր թիմակցին համոզում է միանալ մադրիդյան գրանդին։
Ալեքսանդր-Առնոլդի ոև «Լիվերպուլի» միջև պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառ։ Նա 2016 թվականից է խաղում լիվերպուլցիների գլխավոր թիմում, նախորդ մրցաշրջանում մասնակցել է 37 հանդիպման, դարձել 3 գոլի ու 9 ասիստի հեղինակ։


