Logo

Բելինգհեմն անդրադարձել է «Բեռնաբեուում» հնչած սուլոցներին

14:02 / 11.12.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղից (1-2) հետո՝ CBS Sport-ի եթերում, անդրադարձել է «Բեռնաբեուում» հնչած սուլոցներին: Երկրորդ կեսի միջնամասում ստադիոնում հավաքված երկրպագուները սուլում էին «Ռեալի» ֆուտբոլիստներին: 

«Եթե անկեղծ, ես չեմ լսել, բայց կարող եմ հասկանալ երկրպագուներին: Նրանք այս ակումբում տեսել են բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներին, նվաճել են ամենամեծ տիտղոսները: Նրանք մեծ գումար են վճարում՝ մեր խաղերին հաճախելու համար: Եթե ուզում են այդպես արտահայտել իրենց հույզերը, կարող են արտահայտել: Ես խնդիր չեմ տեսնում: 

Մենք՝ որպես պրոֆեսիոնալներ, պետք է ճիշտ մոտեցում դրսևորենք և ուշադրություն չդարձնենք դրան: Ոչ ոք չի սիրում ոչ-ոքի արդյունքը կամ պարտությունը: Այս ակումբում ստանդարտներն անհամեմատ բարձր են»,- ասել է Բելինգհեմը:

Չեմպիոնների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ