Logo

Բելինգեմ․ «Սկսել եմ խաղալ 10 անգամ ավելի լավ, քան նախորդ մրցաշրջանում»

17:35 / 21.08.2023• Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» նորեկ Ջուդ Բելինգեմն Իսպանիայի Լա լիգայի երկրորդ տուրում «Ալմերիայի» նկատմամբ 3:1 հաշվով կամային հաղթանակից հետո կիսվել է տպավորություններով։ Այդ խաղում անգլիացի կիսապաշտպանը դարձել էր դուբլի ու գոլային փոխանցման հեղինակ։

«Ինձ դուր եկավ մեր քամբեքն ու պայքարելու ցանկությունը։ Բաց թողած գոլից հետո շարունակում էինք լավ խաղալ, խուճապի չմատնվեցինք ու հասանք ցանկալի արդյունքի։

Ուրախ եմ գոլ խփելու առթիվ, սակայն կարևոր է լավ խաղալն ու թիմի հաջողությանը նպաստելը։ Կարծում եմ՝ ես սկսել եմ խաղալ 10 անգամ ավելի լավ, քան նախորդ մրցաշրջանում։ Սովորում եմ թիմակիցներիցս։ Այստեղ մակարդակը շատ բարձր է»,- 20-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է AS-ը։

Հիշեցնենք, որ Բելինգեմը գոլի հեղինակ էր դարձել նաև Լա լիգայի առաջին տուրում՝ գրավելով Բիլբաոյի «Աթլետիկի» դարպասը։

Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստն այս ամռանն է Դորտմունդի «Բորուսիայից» տեղափոխվել «Արքայական ակումբ», որի հետ կնքել է 6 տարվա պայմանագիր: Տրանսֆերի արժեքը կազմել է 103 միլիոն եվրո (գումարած 30 միլիոն բոնուս):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ