Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը խոսել է «Արքայական ակումբում» իր ցուցադրած ելույթների մասին։
«Շատ լավ եմ ինձ զգում։ «Ռեալում» խաղալու շնորհիվ վայելում եմ այս մարզաձևը։ Ակումբիս մարզաշապիկը հագնելուն պես փորձում եմ խաղադաշտում անել այն ամենը, ինչ կարող եմ»,- այս մասին անգլիացին ասել է հանրահայտ ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի հետ զրույցի ընթացքում։
Բելինգեմը այս ամռանն է Դորտմունդի «Բորուսիայից» 103 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել «Ռեալ»։ Կողմերի միջև կնքվել է 6 տարվա պայմանագիր։ Ընթացիկ մրցաշրջանում 20-ամյա ֆուտբոլիստը իսպանական գրանդի կազմում մասնակցել է 8 հանդիպման, խփել 7 գոլ և կատարել 2 արդյունավետ փոխանցում։