Մադրիդի «Ռեալի» անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը մեկնաբանել է «Լիվերպուլի» դեմ Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի խաղում (0-2) ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի չիրացրած 11-մետրանոցը:
«Մբապեն շատ բան է տալիս մեզ, վստահ եմ, որ դեռ շատ բան էլ տալու է ապագայում: Յուրաքանչյուրն էլ կարող է վրիպել, բայց այստեղ կարևորն այն է, որ դու նման պահերին պատասխանատվություն ես վերցնում քո վրա: Մեր պարտության պատճառը չիրացրած 11-մետրանոցը չէր: Խնդիրն ընդհանուր էր: Մենք հաղթում և պարտվում ենք միասին»,- 21-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է «Արքայական ակումբի» մամուլի ծառայությունը:
Ավելի վաղ Բելինգեմը հայտարարել էր, որ Մբապեի հասցեին հնչող քննադատությունները չափազանցված են։