Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը խոստովանել է, որ Սլովակիայի դեմ Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչի խաղում խփած գոլից հետո իրեն համեմատել է «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուի հետ:
«Երբ ես օդում էի, մտածեցի, որ այդ պահին նման եմ Ռոնալդուին: Տեսանյութը դիտելուց հետո հասկացա, որ մի ձեռքս խոտածածկին էր, այնպես որ, դա ամենալավ ակրոբատիկ հնարքը չէր: Ամեն դեպքում, այդ գոլն իմ կարիերայում մեծ նշանակություն ունի»,- Մադրիդի «Ռեալի» 21-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:
Հիշեցնենք, որ Եվրո-2024-ի ընթացքում Բելինգեմն անցկացրել է 4 հանդիպում և դարձել է 2 գոլի հեղինակ: