Մադրիդի «Ռեալի» ու Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմն իր առաջին պաշտոնական Էլ Կլասիկոյից առաջ կիսվել է ակնկալիքներով:
«Չեմպիոնների լիգայում «Բրագայի» հետ խաղից հետո ինձ լավ եմ զգում։ Գիտեմ, թե ինչ ազդեցություն ունի Էլ կլասիկոն երկրպագուների, լրատվամիջոցների և ընդհանրապես ֆուտբոլի վրա: Պատասխանատվություն եմ զգում ակումբի և երկրպագուների առաջ: Մենք շատ բարձրակարգ թիմ ունենք, եթե ամեն ինչ անենք այնպես, ինչպես կարող ենք, ապա իմ թիմի համար հաղթանակ եմ կանխատեսում։ Ես շատ հուզված եմ և անհամբեր սպասում եմ այս հանդիպմանը: Մենք մեծ հարգանք ունենք այս մրցակցի նկատմամբ»,- RTVE-ի հետ հարցազրույցում ասել է Բելինգեմը:
Հիշեցնենք, որ Բելինգեմն ընթացիկ մրցաշրջանում «Ռեալի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 11 խաղի, խփել է 11 գոլ ու կատարել 3 արդյունավետ փոխանցում։
«Բարսելոնա» - «Ռեալ» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 28-ին։ 10-րդ տուրից հետո գործող չեմպիոն «Բարսելոնան» մեկ միավոր է զիջում առաջատար «Ռեալին»։