Logo

Բելինդա Բենչիչը` Տոկիոյի մրցաշարի հաղթող

19:19 / 26.10.2025Թենիս
null

Օլիմպիական չեմպիոն (2021թ.) Բելինդա Բենչիչը դարձել է Տոկիոյի WTA-500 կարգի մրցաշարի հաղթող։

Եզրափակիչում շվեյցարացի թենիսիստուհին 6-2, 6-3 հաշվով վստահ հաղթանակ է տարել Լինդա Նոսկովայի (Չեխիա, 17-րդ ռակետ) դեմ մրցախաղում։ Կողմերը մրցել են 1 ժամ 22 րոպե։

28-ամյա Բենչիչը նվաճել է կարիերայի 10-րդ տիտղոսը և WTA-ի դասակարգման աղյուսակում վաստակել 500 միավոր։ Նա հերթական թարմացումից հետո դիրքը կբարելավի երկու տեղով` դառնալով աշխարհի 11-րդ ռակետը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ