Logo

«Բելգրանոն» Սելարայանի տրանսֆերի մասին հաղորդագրությունը հեռացրել է

13:41 / 30.12.2024Ֆուտբոլ
null

Արգենտինական «Բելգրանոն» բոլոր հարթակներից հեռացրել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանի տրանսֆերի մասին հայտարարությունն ու լուսանկարները:

32-ամյա ֆուտբոլիստի շնորհանդեսը պետք է անցկացվեր դեկտեմբերի 27-ին, սակայն այն չի կայացել:

Ակումբը շնորհանդեսի չեղարկման վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել:

«Տեղեկացնում ենք, որ Սաուդյան Արաբիայի սպորտի նախարարության հետ շարունակվող գործընթացների պատճառով ստիպված ենք հետաձգել Սելարայանի շնորհանդեսը:

Թեև ակումբների միջև գործարքի բոլոր դրույթները հաստատված են, նաև ֆուտբոլիստի հետ ամեն ինչ հստակեցված է, իրավական ձևակերպումները դեռևս բացակայում են: Կփորձենք հնարավորինս արագ ամեն ինչ կարգավորել»,- նշված է հաղորդագրությունում:

Արգենտինական լրատվամիջոցների տեղեկություններով` Սաուդյան Արաբիայից տրանսֆերի համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը չեն ներկայացվել, ՖԻՖԱ-ն էլ չի հաստատել գործարքը: 

Ավելի վաղ արգենտինական ակումբը տրանսֆերի մասին հաղորդագրությունում նշել էր, որ Սելարայանը սեփական տրանսֆերային իրավունքը գնել է «Ալ Ֆաթեհից», այնուհետև անվճար տեղափոխվել «Բելգրանո»:

Կիսապաշտպանը «Բելգրանոյի» սան է, 2012-2016 թվականներին խաղացել է գլխավոր թիմում: 2016 թվականի հունվարի 1-ին 7,20 միլիոն եվրոյով «Բելգրանոյից» տեղափոխվել է մեքսիկական «Տիգրես»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա