Բելգիայի հավաքականի պաշտպան Տոմա Մենյեն վնասվածք է ստացել և կարող է բաց թողնել Եվրո-2024-ը։
Բելգիայի թագավորական ֆուտբոլային ասոցիացիայի մամուլի ծառայությունը հայտնում է, որ 32-ամյա ֆուտբոլիստը հունիսի 8-ին մկանային վնասվածք է ստացել Լյուքսեմբուրգի հավաքականի դեմ ընկերական խաղում (3-0)։
Թուրքական «Տրաբզոնսպորի» պաշտպանը մոտ օրերս լրացուցիչ բուժզննում կանցնի։ Եթե վնասվածքը լուրջ չլինի, նա Բելգիայի հավաքականին կմիանա արդեն Գերմանիայում, որտեղ անցկացվելու է Եվրոպայի առաջնությունը։
Մենյեն Բելգիայի հավաքականում 66 խաղում խփել է 8 գոլ, կատարել 16 արդյունավետ փոխանցում։
Հիշեցնենք, որ Եվրո-2024-ը մեկնարկելու է հունիսի 14-ին։ Բելգիայի հավաքականն ընդգրկված է E խմբում և մրցելու է Ռումինիայի, Ուկրաինայի ու Սլովակիայի թիմերի դեմ։