Logo

Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչը` Լուկակուին հայտացուցակից դուրս թողնելու մասին

18:18 / 08.10.2024Ֆուտբոլ
null

Բելիգայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դոմենիկո Տեդեսկոն խոսել է առաջիկա հանդիպումների հայտացուցակից իտալական «Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուի դուրս մնալու մասին։

«Հուսով եմ` Ռոմելուն նոյեմբերին կմիանա մեզ։ Ամեն ինչ կախված է նրա ֆիզիկական վիճակից։ Այս պահին նա մեծ դժվարությամբ է 90 րոպե անցկացնում դաշտում։ Բայց, անկասկած, Լուկաուն բարձրակարգ հարձակվող է։

Ռոմելուն ոչ միայն հիանալի մարդ է, այլև ի ծնե առաջնորդ է։ Յուրաքանչյուր մարզիչ նման ֆուտբոլիստի ցանկանում է տեսնել իր թիմում։ Նա կարող է հարմարվել ցանկացած խաղաոճի։ Ես ուրախ եմ, որ Լուկակուն տեղափոխվել է «Նապոլի», որտեղ Անտոնիո Կոնտեի գլխավորությամբ իրեն զգում է ինչպես տանը։ Բացի այդ, Կոնտեն նրան շատ է վստահում»,- գերմանացի մասնագետի խոսքը մեջբերում է Corriere dello Sport-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Լուկակուն անձամբ է խնդրել Տեսեսկոյին մինչև տարեվերջ չհրավիրել իրեն հավաքական` «Նապոլիում» ամրապնդվելու համար։

Հիշեցնենք, որ Լուկակուն ամառային տրանսֆերային պատուհանի վերջին օրերին 30 միլիոն եվրոյով Լոնդոնի «Չելսիից» տեղափոխվեց իտալական ակումբ։ 31-ամյա հարձակվողը «Աձուրիի» կազմում 6 խաղում խփել է 3 գոլ կատարել 5 արդյունավետ փոխանցում։ Նա 85 գոլով Բելգիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է։

Տեդեսկոյի գլխավորած թիմն Ազգերի լիգայի խաղարկության A դիվիզիոնի երկրորդ խմբի երրորդ տուրում հոկտեմբերի 10-ին հյուրընկալվելու է Իտալիայի հավաքականին, իսկ չորս օր անց ընդունելու է ֆրանսիացիներին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ