Բիրմինգհեմի «Ասթոն Վիլլայի» կազմը համալրել է անգլիական «Էվերթոնի» և Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Ամադու Օնանան, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
22-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականի հուլիսի 1-ը: «Ասթոն Վիլան» տրանսֆերի համար վճարել է 59 միլիոն եվրո:
Նախորդ մրցաշրջանում բելգիացին բոլոր մրցաշարերում «Էվերթոնի» կազմում մասնակցել էր 37 խաղի, դարձել երեք գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։


