Logo

Բելգիական ակումբների սանը կարիերան կշարունակի «Արարատում»

11:25 / 13.07.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Երևանի «Արարատը» պայմանագիր է ստորագրել 25-ամյա մարոկկացի կիսապաշտպան Զաքարիա Մակնունի հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 

Մակնունն իր ֆուտբոլային կրթությունը ստացել է բելգիական «Էյպեն» և «Ստանդարդ» ակումբների ակադեմիաներում, հետո տեղափոխվել է Մարոկկոյի «Ռաջա Կասաբալանկա» ակումբ:

Այնուհետև նա իր պրոֆեսիոնալ կարիերան շարունակել է Արաբական Միացյալ Էմիրությունների «Էմիրեյթս Քլաբ» և «Ալ Համրա» ակումբներում, նաև իսպանական «Ատլետիկո Մարբելիայում»: Նրա նախորդ ակումբը Սաուդյան Արաբիայի «Ալ-Վաշմն» է:

Մակնունը հանդես է եկել Մարոկկոյի երիտասարդական հավաքականում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ