Բելառուսի հավաքականի ֆուտբոլիստներ Պավել Սավիցկին, Վալերի Բոչերովն ու Վիտալի Լիսկովիչը չեն կարողանա մասնակցել Հյուսիսային Իռլանդիայի հավաքականի դեմ Ազգերի լիգայի 5-րդ տուրի հանդիպմանը։
Երեք խաղացողներն էլ չեն ստացել Մեծ Բրիտանիայի մուտքի վիզա։
«Մեզ չեն տրամադրել վիզա։ Բոլորը ստացել են, բացի մեզանից։ Պատահում է»,- ասել է Կալինինգրադի «Բալթիկայի» հարձակվող Վիտալի Լիսկովիչը, հաղորդում է sport5.by-ն։
Հյուսիսային Իռլանդիա – Բելառուս խաղը կկայանա նոյեմբերի 15-ին Բելֆաստում։