Logo

Բեկենբաուերի այրին կմասնակցի Եվրո-2024-ի բացման արարողությանը

15:42 / 14.06.2024Ֆուտբոլ
null

Գերմանացի լեգենդար ֆուտբոլիստ Ֆրանց Բեկենբաուերի այրի Հայդին կմասնակցի Եվրո-2024-ի բացման արարողությանը, հայտնում է Bild-ը:

Հայդի Բեկենբաուերը Մյունխենի «Ալյանց Արենա» ստադիոնում կայանալիք միջոցառմանը դաշտ դուրս կբերի Անրի Դելոնեի գավաթը, որը շնորհվելու է Եվրոպայի չեմպիոնին:

Ստադիոնի էկրաններին կցուցադրվի տեսանյութ, որը նվիրված է լինելու «Կայզերֆրանցին»: Բեկենբաուերի կնոջը կուղեկցեն Բերնարդ Դիցը և Յուրգոն Կլինսմանը:

Հիշեցնենք, որ բացման արարողության ժամանակ հնչելու է Եվրոյի պաշտոնական օրհներգը: Ստեղծագործությունը կոչվում է «Fire», որը կատարելու են իտալական էլեկտրոն տրիո Meduza-ն, ամերիկյան փոփ-ռոք խումբ OneRepublic-ը և գերմանացի երգչուհի Լեոնի Բուրգերը, որն առավել հայտնի է Leony կեղծանվամբ:

Գերմանիա - Շոտլանդիա Եվրո-2024-ի բացման խաղը կկայանա հունիսի 14-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ