Logo

Բեհրամի. «Մխիթարյանն անհավանական է, նա փոխեց իրավիճակը»

12:14 / 24.12.2023Ֆուտբոլ
null

Շվեյցարիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Վալոն Բեհրամին կարծիք է հայտնել Ա սերիայի 17-րդ տուրի «Ինտեր» – «Լեչե» (2:0) խաղի մասին:

«Չեմպիոն դառնալու համար հարկավոր է, որ կիսապաշտպաններն ու պաշտպանները նույնպես գոլեր խփեն: Դա հատկապես կարևոր է, երբ բացակայում է Լաուտարոն: Բիսեկի գոլը, այդ առումով, շատ օգնեց:

Մենք մինչև հիմա չենք տեսել իրական Արնաուտովիչին, նրան դժվար է հարմարվել միլանցիների  դինամիկային: Այս խաղում «Ինտերն» այլ կերպ էր օգտագործում հարձակվողներին, բայց որոշիչ դարձան Մխիթարյանի միացումները հարձակման գծին: Նա փոխեց իրավիճակը, դարձրեց այն մրցակցի համար անկանխատեսելի: Մխիթարյանն անհավանական է:

«Ինտերն» ընդամենը 7 գոլ է բաց թողել, դա աննորմալ է և շատերին անհասանելի»,- «Լացիոյի» և «Նապոլիի» նախկին ֆուտբոլիստի խոսքն է մեջբերում fcinter1908.it-ը

Հիշեցնենք, որ Իտալիայի առաջնության 17 տուրից հետո «Ներաձուրին» 4 միավորով գերազանցում է երկրորդ տեղը զբաղեցնող «Յուվենտուսին»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ