«Լիվերպուլի» վինգեր Մոհամեդ Սալահն ակումբից հեռանալու դեպքում կարող էր կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում, գրում է BBC-ն։
Եգիպտոսցի ֆուտբոլիստը մերժել է մերձավորարևելյան երկրից ստացած 500 միլիոն և ավելի ֆունտ աշխատավարձ վաստակելու առաջարկը։
32-ամյա եզրայինն ապրիլի 11-ին մինչև 2027թ. հունիսի 30-ը ժամկետով պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» հետ։ Նրա աշխատավարձը, հավելավճարները ներառյալ, տարեկան 20 միլիոն ֆունտ է։