Logo

BBC. Նիկոլաս Ջեքսոնը որակազրկվել է երկու խաղով

20:23 / 24.06.2025• Ֆուտբոլ
null

«Չելսիի» հարձակվող Նիկոլաս Ջեքսոնը որակազրկվել է երկու խաղով, հայտնում է BBC-ն։

Նիգերիացի ֆուտբոլիստը «Ֆլամենգոյի» դեմ աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի երկրորդ տուրի հանդիպման (1-3) 68-րդ րոպեին կոպիտ խախտման պատճառով կարմիր քարտ էր ստացել։

ՖԻՖԱ-ի կարգապահական հանձնաժողովի որոշմամբ` 24-ամյա խաղացողը բաց կթողնի Թունիսը ներկայացնող «Էսպերանսի» դեմ խաղը և 1/8 եզրափակիչի հավանական հանդիպումը։

«Էսպերանսին» հաղթելու դեպքում լոնդոնյան գրանդը դուրս կգա 1/8 եզրափակիչ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ