Լոնդոնի «Արսենալի» նորեկ Պիեռո Ինկապյեն ապաքինվել է վնասվածքից և վերսկսել մարզումները, հաղորդում է BBC-ն:
Էկվադորցի պաշտպանը վնասվածք էր ստացել սեպտեմբերին, նա դեռևս նորամուտը չի նշել Անգլիայի Պրեմիեր լիգայում, բայց մեկ խաղ անցկացրել է Չեմպիոնների լիգայում:
Ինկապյեն վարձավճարով է խաղում անգլիական թիմում, նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է Լևերկուզենի «Բայերին»: Մրցաշրջանի ավարտից հետո լոնդոնցիները 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը գնելու պարտավորություն կունենան:
Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


