Logo

Բազմաթիվ գոլային պահեր. «Բարսելոնան» բաց թողեց հաղթանակը «Մեստալիայում»

02:06 / 17.12.2023Ֆուտբոլ
null

Իսպանիայի առաջնության 17-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվեց «Վալենսիային» և 1:1 հաշվով ոչ-ոքի խաղաց:

55-րդ րոպեին Ֆրենկի դե Յոնգի շքեղ փոխանցումը Ռաֆինյային առաջ մղեց և բրազիլացու փոխանցումից հետո Ժոաու Ֆելիքսը գրավեց անպաշտպան մնացած դարպասը: 15 րոպե անց գեղեցիկ հարվածով Ուգո Գիլյամոնը հավասարեցրեց հաշիվը:

Չնայած նրան, որ «Բարսելոնան» հանդիպման ընթացքում բազմաթիվ գոլային պահեր ուներ և սպասված գոլերի ցուցանիշով արդյունքը 3,52 էր, Չավիի գլխավորած թիմը չկարողացավ հաղթանակ կորզել:

«Բլաուգրանան» 35 միավորով երրորդն է, իսկ «Վալենսիան» 20 միավորով բարձրացավ 10-րդ տեղ:

Լա լիգա, 17-րդ տուր
«Վալենսիա» – «Բարսելոնա»՝ 1:1

Ուգո Գիլյամոն, 70 – Ժոաու Ֆելիշ, 55

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ