Հայտնի են դարձել ֆուտբոլի 2030թ․ աշխարհի առաջնության դեսպանները։
Marca-ն գրում է, որ Մունդիալի դեսպաններ են դարձել Կրիշտիանու Ռոնալդուն (Պորտուգալիա), Անդրես Ինիեստան (Իսպանիա), Լուիշ Ֆիգուն (Պորտուգալիա), Ալվարո Մորատան (Իսպանիա), Աշրաֆ Հակիմին (Մարոկկո), Յասին Բունուն (Մարոկկո), Էմանուել Ադեբայորը (Տոգո), Նուրեդին Նայբեթը (Մարոկկո), Դոլորեշ Սիլվան (Պորտուգալիա) և Իռեն Պարեդեսը (Իսպանիա)։
Հիշեցնենք, որ ԱԱ-2030-ն անցկացվելու է վեց երկրում` Արգենտինայում, Ուրուգվայում, Պարագվայում, Իսպանիայում, Պորտուգալիայում և Մարոկկոյում։ Ի նշանավորում աշխարհի առաջնության հիմնադրման 100-ամյակի` մրցաշարի մեկնարկային երեք հանդիպումները կանցկացվեն Հարավային Ամերիկայում։ Բացման հանդիպումը կայանալու է Ուրուգվայում, որտեղ 1930 թ. անցկացվել առաջին աշխարհի առաջնությունը։ Բացման հանդիպումն անցկացվելու է Ուրուգվայի հավաքականի մասնակցությամբ։ Արգենտինայի և Պարագվայի հավաքականների մասնակցությամբ մեկական հանդիպում կկայանա այդ երկրներում, իսկ մրցաշարի հիմնական հատվածը տեղի կունենա Պորտուգալիայում, Իսպանիայում ու Մարոկկոյում։


