Հայ կիսապաշտպան Խորեն Բայրամյանը ռուսական «Ռոստովի» կազմում անցկացրած 200-րդ հանդիպումը նշանավորեց գոլային փոխանցումով:
Մոսկվայի «Դինամոյի» դեմ Ռուսաստանի առաջնության 22-րդ տուրի արտագնա խաղի 56-րդ րոպեին 32-ամյա Բայրամյանն օգնեց հաջողության հասնել իրանցի հարձակվող Մոհամադ Մոհեբիին, որը դուբլ գրանցեց: Ընդհանուր առմամբ՝ սա Բայրամյանի 18-րդ գոլային փոխանցումն է ռուսական ակումբի կազմում, հայ ֆուտբոլիստը խփել է նաև 11 գոլ:
«Ռոստովը» հաղթեց 4-1 հաշվով և մրցաշարային աղյուսակում 30 միավորով բարձրացավ 7-րդ տեղ, «Դինամոն» 38 միավորով երրորդն է:
Խորեն Բայրամյանի գոլային փոխանցման տեսանյութը:
Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 22-րդ տուր
«Դինամո» - «Ռոստով»՝ 1-4
Բիտելո, 79 - Կիրիլ Շչետինին, 22, Դանիիլ Գլեբով, 32, Մոհամադ Մոհեբի, 42, 56


