«Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը պատմել է, թե Ռուսաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչից առաջ ինչ է ասել թիմի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը:
«Այսօր Կարպինն ասաց, որ հարկավոր է տրամադրվել: Քանի որ այսքան հեռու ենք հասել, ուրեմն պետք է պայքարենք տիտղոս նվաճելու համար»,- 32-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է «РБ Спорт»-ը:
Հիշեցնենք, որ «Ռոստովը» Ռուսաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում մայիսի 2-ին մրցելու է Կալինինգրադի «Բալթիկայի» հետ: