Logo

Բայրամյանը ցանկանում է կարիերան ավարտել «Ռոստովի» կազմում

21:37 / 23.04.2024Ֆուտբոլ
null

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը հայտնել է, որ պատրաստ է կարիերան ավարտել «Ռոստովի» կազմում:

«Այժմ ամեն ինչ ընթանում է այնպես, որ ես կարիերաս կավարտեմ «Ռոստովի» կազմում, իսկ թե ինչ կլինի հետագայում, չեմ կարող ասել։ Այժմ ես խաղում եմ «Ռոստովում» և պաշտպանում եմ իմ սիրելի ակումբի գույներն ու դրոշը։ Դեռ 1,5 տարվա պայմանագիր ունեմ ակումբի հետ։

Հաշվի առնելով իմ ներքին և ֆիզիկական վիճակը` կարծում եմ, որ կարող եմ խաղալ ևս մի քանի տարի։ Եթե իմ որոշումը կախված լիներ միայն ինձնից, «Ռոստովում» կխաղամ մինչև կարիերայիս ավարտը։ Սիրում եմ այս ակումբը»,- հայ ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Sport24-ը։

Խորեն Բայմարյանը «Ռոստովի» կազմում նորամուտը նշել է 2011 թ. մայիսի 18-ին: Ռուսական ակումբում անցկացրած 203 խաղում կիսապաշտպանը խփել է 11 գոլ, կատարել 18 գոլային փոխանցում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա