Logo

Բայրամյան. «Մեր ազգն ու երկիրն արժանի են մասնակցել մեծ մրցաշարի»

20:28 / 11.02.2025Ֆուտբոլ
null

Ռուսական «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը Sport24-ին տված հարցազրույցի ժամանակ խոսել է նաև Հայաստանի ազգային հավաքականի մասին.

- Դուք բարդ հարաբերություններ ունեիք Հայաստանի հավաքականի նախորդ գլխավոր մարզչի հետ։ Այժմ Հայաստանի հավաքականի խաղացո՞ղ եք։

- Ես ինձ գործող ֆուտբոլիստ եմ համարում, իսկ հավաքականի անդա՞մ եմ, թե՞ ոչ, որոշում է նա, որը հրավեր է ուղարկում։ Այո՛, ես բարդ հարաբերություններ ունեի մարզչի հետ։ Կարևոր է, որ վնասվածքներ չստանամ և դաշտ դուրս գամ, իսկ այնտեղ թող որոշեն` ով է արժանի հրավիրվելու հավաքական։

- Ավարտե՞լ եք մրցելույթները հավաքականում։

- Իհարկե, ոչ։ Ես ցանկանում եմ խաղալ։ Մեծ հաճույքով շարունակում եմ շփվել Սպերցյանի ու Բարսեղյանի հետ։ Մենք շատ ենք կարոտում միմյանց և ցանկանում ենք միասին խաղալ։

- Ե՞րբ Հայաստանի հավաքականը կմասնակցի մեծ մրցաշարի։

- Ես երազում եմ դրա մասին։ Մեր ազգն ու երկիրն արժանի է մասնակցել մեծ մրցաշարի։ Հայաստանում մարդիկ անչափ սիրում են ֆուտբոլը։ Միայն կարող եմ հաջողություն մաղթել մեզ, որպեսզի դա հնարավորինս շուտ տեղի ունենա։ Վաղ թե ուշ մենք կմասնակցենք մեծ մրցաշարի։

33-ամյա Բայրամյանը 2020-2023 թթ. եղել է Հայաստանի հավաքականի անդամ, 22 խաղում խփել 2 գոլ, կատարել 1 ասիստ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ