Ռուսական «Ռոստովի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը «Чемпиомат»-ին տված հարցազրույցում պատմել է ներքին առաջնությունում թիմի ելույթների մասին:
«Երկար ճանապարհն անդրադառնում է «Ռոստովի» ելույթների վրա, իսկ ինչպե՞ս է խաղում «Կրասնոդարը»: Երբեք չեմ ցանկացել այդ մասին խոսել, դա գլխավոր պատճառը չէ: Այո՛, որոշակի հոգնածություն կա, բայց դա չէ գլխավոր խնդիրը: Եթե համեմատենք նախորդ տարվա հետ, ապա խնդիրը մեր գլխում է, միգուցե ինչ-որ մեկը մտածել է, որ ինքը սուպերաստղ է: Չգիտեմ ինչպես ճիշտ արտահայտվել: Ամեն ինչ շտկելու ժամանակ կա, առաջին շրջանը նոր է ավարտվել»,- նշել է 31-ամյա ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի նախորդ տուրում «Ռոստովը» 1:2 հաշվով պարտվեց «Սպարտակին»: Վալերի Կարպինի թիմը վաստակել է 17 միավոր և 11-րդ տեղում է: