Logo

Խորեն Բայրամյանն ասել է՝ ում է ցանկանում տեսնել Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
10:21 / 22.10.2022Հայկական ֆուտբոլ
null

Ռուսական «Ռոստովի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտան Խորեն Բայրամյանը մեկնաբանել է Թուրքիայի հետ Եվրո-2024-ի որակավորման նույն խմբում հայտնվելն ու ասել՝ ում է ցանկանում տեսնել ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնում: 

«Երկար տարիներ Հայաստանի ու Թուրքիայի հավաքականները չեն առանձնացվել տարբեր խմբերում, այնպես որ, նման վիճակահանությունը սպասելի էր: Միշտ էլ պատրաստ էինք խաղալ Թուրքիայի հետ, եթե հայտնվեինք նույն խմբում, ամեն ինչ կարգին է: Սա լրացուցիչ մոտիվացիա է ֆուտբոլիստների համար: Կարծում եմ՝ հետաքրքիր հանդիպումներ կլինեն: 

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում կցանկանայի տեսնել Վալերի Գեորգիևիչին: Եթե Կարպինը գլխավորեր հավաքականը, նրա հետ հաստատ դուրս կգայինք Եվրո-2024-ի եզրափակիչ փուլ»,- 30-ամյա ֆուտբոլիստի խոսքը փոխանցում է «РБ Спорт»-ը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն ընդգրկվել է Եվրո-2024-ի որակավորման փուլի D խմբում, որտեղ մրցակիցներն են Թուրքիան, Խորվաթիան, Ուելսն ու Լատվիան:

Խորեն Բայրամյանն ազգային հավաքականում ելույթ է ունենում 2020 թվականի սեպտեմբերի 5-ից և անցկացրած 21 խաղում խփել է 2 գոլ: 
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ