Logo

«Բայերը» վստահ հաղթեց «Քյոլնին» ու դարձավ առաջատար

19:23 / 08.10.2023Ֆուտբոլ
null

Գերմանիայի Բունդեսլիգայի 7-րդ տուրում «Քյոլնը» մրցակցի խաղադաշտում 0-3 հաշվով պարտվեց Լևերկուզենի «Բայերին»։

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Քյոլնի» փոխարինողների թվում էր, սակայն խաղաժամանակ չստացավ։

Այս հաղթանակից հետո Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմը վաստակեց 19 միավոր և գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ «Քյոլնը» 1 միավորով վերջին՝ 18-րդ տեղում է։

Գերմանիայի առաջնություն, 7-րդ տուր

«Բայեր» - «Քյոլն»՝ 3-0

Յոնաս Հոֆման, 22, Ժերեմի Ֆրիմպոնգ, 32, Վիկտոր Բոնիֆեյս, 67

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ