Logo

«Բայերը» որոշում է կայացրել իր գլխավոր ռմբարկուի ապագայի հարցում

15:53 / 22.03.2025Ֆուտբոլ
null

«Բայերը» ցանկանում է երկարաձգել պայմանագրի ժամկետը հարձակվող Պատրիկ Շիկի հետ, հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։

Լևերկուզենյան ակումբը հաջորդ ամռանը պատրաստ կլինի 30 միլիոն եվրոյով չեխ ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը վաճառելուն, եթե չկարողանա համաձայնության հասնել նրա հետ։ Շիկի ծառայություններով հետաքրքրված են անգլիական մի շարք ակումբներ։

Կողմերի համաձայնագիրը գործում է մինչև 2027թ. հուլիսի 1-ը։

29-ամյա հարձակվողն ընթացիկ մրցաշրջանում 36 խաղում խփել է 23 գոլ և «Բայերի» գլխավոր ռմբարկուն է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ