Logo

«Բայերը» տրանսֆեր է համաձայնեցրել

21:46 / 27.01.2025Ֆուտբոլ
null

«Ասթոն Վիլայի» կիսապաշտպան Էմիլիանո Բուենդիան կարիերան կշարունակի Լևերկուզենի «Բայերում», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն` հղում անելով լրագրող Ֆլորիան Պլետենբերգին։

Գերմանիայի չեմպիոնը 6 ամսով կվարձակալի արգենտինացի ֆուտբոլիստին։ Գործարքում կներառվի նաև 20 միլիոն եվրոյով տրանսֆերային իրավունքի գնման կետ։

28-ամյա արգենտինացին առաջիկա օրերին բուժզննում կանցնի նոր ակումբի համար։

Բուենդիան անգլիական ակումբ էր տեղափոխվել 2021թ. հուլիսին, 97 խաղում խփել էր 10 գոլ, կատարել 9 ասիստ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ