Լևերկուզենի «Բայերը» Գերմանիայի Բունդեսլիգայի 27-րդ տուրի մեկնարկային խաղում տանը 3-1 հաշվով հաղթեց «Բոխումին»:
Գերմանիայի չեմպիոնի կազմում մեկական գոլ խփեցին Ալեիշ Գարսիան, Վիկտոր Բոնիֆեյսը և Ամին Ադլին:
Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմը 59 միավորով երկրորդն է, երեք միավոր է զիջում առաջատար Մյունխենի «Բավարիային», որն այս տուրի խաղը դեռ պետք է անցկացնի: «Բոխումը» 20 միավորով 16-րդն է:
Գերմանիայի Բունդեսլիգա, 27-րդ տուր
«Բայեր Լևերկուզեն» - «Բոխում»` 3-1 (տեսանյութ)
Ալեիշ Գարսիա, 20, Վիկտոր Բոնիֆեյս, 60, Ամին Ադլի, 87 - Ֆելիքս Պասլակ, 26