Գերմանիայի Բունդեսլիգայի 26-րդ տուրում երկրի չեմպիոն Լևերկուզենի «Բայերը» հյուրընկալվելիս 4-3 հաշվով թրիլերային հաղթանակ տարավ փոխչեմպիոն «Շտուտգարտի» դեմ խաղում։
Հյուրերը մինչև 88-րդ րոպեն պարտվում էին 2-3 հաշվով, սակայն կարողացան քամբեք անել։ Չաբի Ալոնսոյի գլխավորած թիմի հաղթական գոլն ավելացված չորրորդ րոպեին խփեց չեխ հարձակվող Պատրիկ Շիկը։
«Բայերը» միավորների քանակը հասցրեց 56-ի և երկրորդ տեղում է։ Լևերկուզենյան ակումբն առաջատար «Բավարիայից» հետ է 6 միավորով։ «Շտուտգարտը» 37 միավորով 10-րդն է։
Գերմանիայի Բունդեսլիգա, 26-րդ տուր
«Շտուտգարտ» - «Բայեր»` 3-4
Էրմեդին Դեմիրովիչ, 15, Նիք Վոլթմեյդ, 48, Գրանիտ Ջակա, 62 (ինքնագոլ) - Ժերեմի Ֆրիմպոնգ, 56, Պիեռո Հինկապիե, 68, Անգելո Շթիլեր, 88 (ինքնագոլ), Պատրիկ Շիկ, 90+4


