Logo

«Բայերը» ստիպված նոր պայմանագիր է առաջարկել իր առաջատարին

13:52 / 29.11.2024Ֆուտբոլ
null

Լևերկուզենի «Բայերը» շտապում է նոր պայմանագիր կնքել թիմի առաջատար Ֆլորիան Վիրցի հետ, հայտնում է Bild-ը:

Լևերկուզենցիները նման քայլի են գնում, որովհետև «Բավարիայի» և «Մանչեսթեր Սիթիի» ներկայացուցիչներն արդեն կապվել են 21-ամյա ֆուտբոլիստի հոր հետ:

Եթե «Դեղագործները» չկարողանան համաձայնության գալ խաղացողի հետ, ապա ամռանը կվաճառեն նրա տրանսֆերը:

Հիշեցնենք, որ Ֆլորիան Վիրցի գործող պայմանագիրն ավարտվելու է 2027 թվականին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա