Logo

«Բայերը» ստացել է Բունդեսլիգայի չեմպիոնական տիտղոսը

23:28 / 18.05.2024Ֆուտբոլ
null

Լևերկուզենի «Բայերը» Գերմանիայի առաջնության վերջին տուրի հանդիպումից հետո ստացել է Բունդեսլիգայի չեմպիոնական տիտղոսը՝ արծաթյա սկուտեղը:

Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմը չեմպիոնությունն ապահովել էր 29-րդ տուրում: «Բայերը» առաջնությունն անցկացրել է առանց պարտության և վաստակել 90 միավոր:

«Բայերն» առաջին անգամ է տիրանում Բունդեսլիգայի չեմպիոնական տիտղոսին: Լևերկուզենի թիմն ավարտվող մրցաշրջանում դեռ ևս երկու տիտղոս էլ կարող է նվաճել, առջևում Եվրոպա լիգայի և Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչներն են:

Image

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ