Լևերկուզենի «Բայերը» շարունակում է հաղթարշավը:
Գերմանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Շտուտգարտի» նկատմամբ հաղթանակից հետո Խաբի Ալոնսոյի թիմն այս մրցաշրջանում անպարտելի խաղերի շարքը հասցրեց 30-ի, ինչն ակումբային ռեկորդ է, հաղորդում է Bild-ը։
Բոլոր մրցաշարերում «Բայերը» տարել է 26 հաղթանակ և ընդամենը 4 ոչ-ոքի է գրանցել:
Հիշեցնենք, որ «Դեղագործները» Բունդեսլիգայում 20 տուրից հետո վաստակել են 52 միավոր և շարունակում են գլխավորել մրցաշարային աղյուսակը: Փետրվարի 10-ին «Բայերն» ընդունելու է Մյունխենի «Բավարիային», որը առաջատարից հետ է 2 միավորով:


