Լևերկուզենի «Բայերը» մոտ է անգլիական «Լիվերպուլի» պաշտպան Ջարել Քուանսայի տրանսֆերն ավարտին հասցնելուն, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն:
22-ամյա ֆուտբոլիստն արդեն տվել է գերմանական ակումբ տեղափոխվելու համաձայնությունը: «Դեղագործները» հավանական գործարքի համար կվճարեն 30 միլիոն ֆունտ, ևս 5 միլիոն մերսիսայդցիները կստանան որպես բոնուս:
Կողմերը մտադիր են գործարքն ավարտին հասցնել 24-48 ժամում:
Ջարել Քուանսան Անգլիայի Պրեմիեր լիգայի 2024/25 մրցաշրջանում «Լիվերպուլի» կազմում անցկացրել է 13 հանդիպում, սակայն արդյունավետ գործողություններով (գոլ, գոլային փոխանցում) աչքի չի ընկել:


