Logo

«Բայերը» կրկնել է «Արսենալի» և «Յուվենտուսի» ռեկորդը

16:11 / 19.05.2024Ֆուտբոլ
null

Լևերկուզենի «Բայերը» 21-րդ դարում երրորդ թիմն է, որը եվրոպական թոփ-5 լիգաներից որևէ մեկում մրցաշրջանն անցկացնում է առանց պարտության, հայտնում է Opta վիճակագրական ռեսուրսը:

Նախկինում նման ռեկորդ գրանցել էին Լոնդոնի «Արսենալը» (2003/2004) և Թուրինի «Յուվենտուսը» (2011/2012): Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմը Գերմանիայի ավարտված առաջնության 34 խաղում տարել է 28 հաղթանակ և գրանցել 6 ոչ-ոքի:

Ընդհանուր առմամբ՝ «Բայերն» ավարտվող մրցաշրջանում բոլոր մրցաշարերում մինչև այժմ անցկացրած խաղերում անպարտելի է:

«Բայերն» առաջին անգամ է տիրացել Բունդեսլիգայի չեմպիոնական տիտղոսին: Լևերկուզենի թիմն ավարտվող մրցաշրջանում դեռ ևս երկու տիտղոս էլ կարող է նվաճել, առջևում Եվրոպա լիգայի և Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչներն են:

«Բայերը» ստացել է Բունդեսլիգայի չեմպիոնական տիտղոսը

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ