Logo

«Բայերը» խուսափեց պարտությունից «Բորուսիայի» դեմ խաղում

22:49 / 03.12.2023Ֆուտբոլ
null

Լևերկուզենի «Բայերը» Գերմանիայի Բունդեսլիգայի 13-րդ տուրում խուսափեց պարտությունից Դորտմունդի «Բորուսիայի» դեմ խաղում՝ 1-1:

Առաջին կեսում դորտմունդցիներին հաշվի մեջ առաջ մղեց պաշտպան Ջուլիան Ռայերսոնը: Առաջին կեսի վերջում պատասխան գնդակը խփեց Ֆլորիան Վիրցը, սակայն դարպասի գրավումը չարձանագրվեց խաղից դուրս վիճակի պատճառով:

Հանդիպման հիմնական ժամանակի ավարտից մոտ 10 րոպե առաջ Վիկտոր Բոնիֆասեն հավասարեցրեց հաշիվն ու Լևերկուզենի թիմին փրկեց պարտությունից:

Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմի՝ 14-խաղյա հաղթական շարքն ընդհատվեց, սակայն «Բայերն» անպարտելիության շարքը հասցրեց 23 խաղի:

«Բայերը» 35 միավորով շարունակում է գլխավորել աղյուսակը: Երկրորդ տեղում գտնվող «Բավարիան», որի խաղը Բեռլինի «Ունիոնի» հետ հետաձգվել էր առատ ձյան պատճառով, 32 միավորով երկրորդն է: Դորտմունդի «Բորուսիան» 25 միավորով 5-րդն է:

Բունդեսլիգա, 13-րդ տուր

«Բայեր Լևերկուզեն» - «Բորուսիա Դորտմունդ»՝ 1-1 (տեսանյութ)

Վիկտոր Բոնիֆասե, 79 - Ջուլիան Ռեյերսոն, 5

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա