Բունդեսլիգայի առաջատար Լևերկուզենի «Բայերը» Գերմանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում չորս անպատասխան գնդակ ուղարկեց Դյուսելդորֆի «Ֆորտունայի» դարպասը և դուրս եկավ եզրափակիչ:
Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմի կազմում դուբլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ դարձավ գերմանացի հարձակվող Ֆլորիան Վիրցը:
«Բայերը» գավաթը կվիճարկի երկրորդ Բունդեսլիգան ներկայացնող «Կայզերսլաութերնի» հետ:
Գերմանիայի գավաթ, կիսաեզրափակիչ
«Բայեր» - «Ֆորտունա»՝ 4-0 (տեսանյութ)
Ժերեմի Ֆրիմպոնգ, 7, մին Ադլի, 20, Ֆլորիան Վիրց, 35, 60 (11մ)


