«Բայերն» ընկերական խաղում 3-0 հաշվով հաղթեց Իտալիայի Ա Սերիայի նորեկ «Պիզային»։
Էրիկ տեն Հագի գլխավորած թիմը նախամրցաշրջանային պատրաստության վերջին ընկերական հանդիպումը կանցկացնի օգոստոսի 8-ին` Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» ստադիոնում մրցելով «Չելսիի» դեմ։ Մեկնարկը` Երևանի ժամանակով 22:00-ին։
Տոսկանական ակումբն էլ նույն օրը` ժամը 20:00-ին կհանդիպի գերմանական «Աուգսբուրգին»։
Ընկերական հանդիպում
«Բայեր» (Գերմանիա) - «Պիզա» (Իտալիա)` 3-0
Ռոբերտ Անդրիխ, 4, Քրիստիան Կոֆանե, 17, Էզեկիել Պակասիոս, 45
Հեռացում` Էդմոնդ Տապսոբա, 54 («Բայեր»)

