Գերմանիայի նորընծա չեմպիոն Լևերկուզենի «Բայերը» Բունդեսլիգայի 33-րդ տուրում արտագա խաղում վստահ հաղթեց «Բոխումին»՝ 5-0։
Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմի գոլերը խփեցին հարձակվողներ, չեխ Պատրիկ Շիկն ու նիգերիացի Վիկտոր Բոնիֆեյսը, մարոկկացի կիսապաշտպան Ամին Ադլին, պաշտպաններ, խորվաթ Յոսիպ Ստանիշիչը և իսպանացի Ալեխանդրո Գրիմալդոն։
Լևերկուզենյան ակումբն անցկացրեց 50-րդ անընդմեջ անպարտելի հանդիպումը՝ թարմացնելով սեփական ռեկորդը։ «Բայերը» 2023/24 մրցաշրջանում դեռ անպարտելի է։
«Բայերը» վաստակեց 87 միավոր և գլխավորում է Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը, «Բոխումը» հավաքել է 33 միավոր և 14-րդ տեղում է։
Բունդեսլիգա, 33-րդ տուր
«Բոխում» - «Բայերը»` 0-5
Պատրիկ Շիկ, 41, Վիկտոր Բոնիֆեյս, 45+2 (11մ), Ամին Ադլի, 76, Յոսիպ Ստանիշիչ, 86, Ալեխանդրո Գրիմալդո, 90+3
Հեռացում` Ֆելիքս Պասլակ («Բոխում»), 15