Լևերկուզենի «Բայերը» Բունդեսլիգայի 23-րդ տուրում ընդունեց «Մայնցին» և հաղթեց 2-1 հաշվով: Տանտերերի կազմում գոլի հեղինակ դարձան կիսապաշտպաններ, շվեյցարացի Գրանիտ Ջական և գերմանացի Ռոբերտ Անդրիխը:
Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմը շարունակում է վստահորեն գլխավորել Գերմանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը և միավորների քանակը հասցրեց 61-ի: «Բայերը» 11 միավորով է գերազանցում երկրորդ տեղում գտնվող գործող չեմպիոն Մյունխենի «Բավարիային», որն այս տուրի հանդիպումը դեռ չի անցկացրել:
«Մայնցը» 23 խաղից հետո 15 միավորով նախավերջին՝ 17-րդ տեղում է, երեք միավորով է գերազանցում մրցաշարային աղյուսակը եզրափակող «Դարմշտադտին»:
Բունդեսլիգա, 23-րդ տուր
«Բայեր» - «Մայնց»՝ 2-1
Գրանիտ Ջակա, 3, Ռոբերտ Անդրիխ, 68 - Դոմինիկ Կոր, 7
Հեռացում՝ Յեսիկ Նգանկամ, 80 («Մայնց»)


