Logo

«Բայերը» համալրում կունենա հարձակման գծում

21:00 / 24.01.2024Ֆուտբոլ
null

Բունդեսլիգայի առաջատար Լևերկուզենի «Բայերը» ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում համալրում կունենա հարձակման գծում։ 

Ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ գերմանական ակումբը մինչև մրցաշրջանի ավարտը կվարձակալի իսպանական «Բետիսի» հարձակվող Բորխա Իգլեսիասին։ «Բայերը» գործարքի համար կվճարի 1 միլիոն եվրո։ Պայմանագրում նաև կլինի կետ, որի համաձայն՝ Չաբի Ալոնսոյի գլխավորած թիմը վարձակալության ավարտից հետո հնարավորություն կունենա 8 միլիոն եվրոյով գնել իսպանացի հարձակվողի ամբողջական տրանսֆերը։

Իգլեսիասը «Բայերում» կփոխարինի հիմնական հարձակվող Վիկտոր Բոնիֆասին։ Նիգերացին վնասվածք է ստացել ու մինչև ապրիլ չի կարող օգնել իր թիմին։ 

«Բայերը» Բունդեսլիգայի առաջատարն է ու թոփ-5 լիգաների միակ թիմն է, որն այս մրցաշրջանում անպարտելի է բոլոր մրցաշարերում։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ