Logo

«Բայերը» հաղթեց ու կրկին դարձավ առաջատար

22:24 / 29.10.2023Ֆուտբոլ
Բայեր-Ֆրայբուրգ

Լևերկուզենի «Բայերը» Գերմանիայի Բունդեսլիգայի 9-րդ տուրում հյուրընկալեց «Ֆրայբուրգին» ու հաղթանակի հասավ 2-1 հաշվով:

Առաջին խաղակեսում հրաշալի գոլ խփեց Ֆլորիան Վիրցը: Երկրորդ կեսում Նոա Ատուբոլուի ինքնագոլը մեծացրեց «Բայերի» առավելությունը, իսկ 70-րդ րոպեին Մանուել Գուլդեն կրճատեց հաշվի տարբերությունը:

Իսպանացի Խաբի Ալոնսոյի գլխավորած «Բայերը» 25 միավորով առաջին տեղում է, «Ֆրայբուրգը» 13 միավորով 8-րդն է:

Բունդեսլիգա, 9-րդ տուր

«Բայեր Լևերկուզեն» - «Ֆրայբուրգ»՝ 2-1 (տեսանյութ)

Ֆլորիան Վիրց, 36, Նոա Ատուբոլու (ինքնագոլ), 61 - Մանուել Գուլդե, 70

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ