Գերմանիայի Բունդեսլիգայի 15-րդ տուրի կենտրոնական խաղում Լևերկուզենի «Բայերը» հյուրընկալվելիս 3-1 հաշվով հաղթեց «Լայպցիգին»:
«Բայերը» տարվա վերջին խաղում հաղթելուց հետո 29 միավորով հավասարվեց «Լայպցիգին»: Լրացուցիչ ցուցանիշներով Լևերկուզենի թիմը գերազանցում է ու երրորդն է:
Գերմանիայի Բունդեսլիգա, 15-րդ տուր
«Լայպցիգ» - «Բայեր Լևերկուզեն»` 1-3
Կսավեր Շլագեր, 35 - Մարտեն Թերյե, 40, Պատրիկ Շիկ, 44, Մոնթրել Կալբրետ, 90+7
Բունդեսլիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


