Logo

«Բայերը» հաղթեց երկու անընդմեջ ոչ-ոքիից հետո, «Քյոլնը» պարտվեց առանց Ադամյանի

23:00 / 17.12.2023Ֆուտբոլ
null

Լևերկուզենի «Բայերը» Գերմանիայի Բունդեսլիգայի 15-րդ տուրի տնային խաղում երեք անպատասխան գնդակ ուղարկեց Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» դարպասը:

Գոլով աչքի ընկան Վիկտոր Բոնիֆեյսը, Ջերեմի Ֆրիմպոնգն ու Ֆլորիան Վիրցը:

Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմը հաղթանակ տարավ Բունդեսլիգայում երկու անընդմեջ ոչ-ոքիից հետո, որոնք գրանցել էր Դորտմունդի «Բորուսիայի» ու «Շտուտգարտի» դեմ խաղերում: Դրանից բացի, Լևերկուզենը ներկայացնող թիմը պաշտոնական խաղերում անպարտելիության շարքը հասցրեց 25 խաղի:

«Քյոլնը» հյուրընկալվեց «Ֆրայբուրգին» և պարտվեց 0-2 հաշվով: Տանտերերից գոլով աչքի ընկան Միխայել Գրեգորիչն ու Ռոլանդ Շալային: 62-րդ րոպեից «Քյոլնը» խաղում էր 10 ֆուտբոլիստով. երկրորդ դեղին քարտով հեռացվել էր Յուֆ Շաբոն:

Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանն ազդրի վնասվածքի պատճառով դուրս էր մնացել «Այծերի» հայտացուցակից:

«Բայերը» միավորների քանակը հասցրեց 39-ի և գլխավորում է աղյուսակը, «Այնտրախտը» 21 միավորով 8-րդն է: «Ֆրայբուրգը» 24 միավորով 6-րդ տեղում է, իսկ «Քյոլնը» 10 միավորով վտանգավոր գոտում է՝ 16-րդ տեղում:

Բունդեսլիգա, 15-րդ տուր

«Բայեր Լևերկուզեն» - «Այնտրախտ Ֆրանկֆուրտ»՝ 3-0

Վիկտոր Բոնիֆեյս, 14, Ջերեմի Ֆրիմպոնգ, 51, Ֆլորիան Վիրց, 57

«Ֆրայբուրգ» - «Քյոլն»՝ 2-0

Միխայել Գրեգորիչ, 72, Ռոլանդ Շալայի, 90+5

Հեռացում՝ Յուֆ Շաբո («Քյոլն»), 62

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա