Գերմանիայի առաջնության 17-րդ տուրում առաջատար «Բայերը» հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթել է «Աուգսբուրգին»: Խաբի Ալոնսոյի թիմը հսկայական առավելությունը կարողացել է գոլի վերածել միայն մրցավարի ավելացրած ժամանակում: Ալեքս Գրիմալդոյի փոխանցումը գոլի է վերածել Էսեկիել Պալասիոսը:
«Բայերը» 45 միավորով շարունակում է առաջին տեղում մնալ:
Դորտմունդի «Բորուսիան» նույնպես արտագնա հաղթանակի է հասել: Էդին Թերզիչի թիմը «Դարմշտադին» գերազանցել է 2:0 հաշվով: Գոլի հեղինակ են դարձել Յուլիան Բրանդտը, Մարկո Ռոյսը և Յուսուֆա Մուկոկոն: Թիմի ավագին արդյունավետ փոխանցում է կատարել վերադարձից հետո առաջին խաղն անցկացնող Ջեյդոն Սանչոն:
Տնային խաղում սայթաքել է «Լայպցիգը»: «Ցլերը» 0:1 հաշվով զիջել են «Այնտրախտին» և արդեն 11 միավորով են հետ առաջատարից:
Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը հայտավորված է եղել «Քյոլն» - «Հայդենհայմ» խաղին, սակայն փոխարինման դուրս չի եկել:
Բունդեսլիգա, 17-րդ տուր
«Աուգսբուրգ» – «Բայեր»՝ 0:1
Էսեկիել Պալասիոս, 90+4
«Լայպցիգ» – «Այնտրախտ»՝ 0:1 (տեսանյութ)
Անսգար Կնաուֆ, 7
«Դարմշտադ» – «Բորուսիա Դ․»՝ 0:3
Յուլիան Բրանդտ, 24, Մարկո Ռոյս, 77, Յուսուֆա Մուկոկո, 90+2