Գերմանիայի Բունդեսլիգայի 18-րդ տուրում երկրի չեմպիոն «Բայերը» տանը 3-1 հաշվով հաղթեց Մյոնխենգլադբախի «Բորուսիային»:
Դուբլ գրանցեց Գերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը:
Հյուրերի հայտացուցակից կրկին բացակայում էր Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը:
Չաբի Ալոնսոյի թիմը 41 միավորով երկրորդն է, չորս միավորով զիջում է առաջատար Մյունխենի «Բավարիային»: Մյոնխենգլադբախի «Բորուսիան» 24 միավորով 11-րդն է:
Գերմանիայի Բունդեսլիգա, 18-րդ տուր
«Բայեր Լևերկուզեն» - «Բորուսիա Մյոնխենգլադբախ»` 3-1
Ֆլորիան Վիրց, 32, 62 (11մ), Պատրիկ Շիկ, 74 - Թիմ Կլայնդինսթ, 90+1
Բունդեսլիգայի բոլոր հանդիպումները՝ Fast TV հավելվածում (iOS, Android):