Գերմանիայի չեմպիոն «Բայերը» Բունդեսլիգայի 21-րդ տուրում հյուրընկալվելիս չհաղթեց «Վոլֆսբուրգին»: Գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի` 0-0:
Դորտմունդի «Բորուսիան» էլ տանը 1-2 հաշվով պարտվեց փոխչեմպիոն «Շտուտգարտին»: Տանտերերի գոլը խփեց Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Յուլիան Բրանդտը:
Լևերկուզենի թիմը 46 միավորով երկրորդն է, 8 միավորով զիջում է առաջատար Մյունխենի «Բավարիային»: «Շտուտգարտը» 35 միավորով չորրորդն է, «Վոլֆսբուրգը»` 30 միավորով 8-րդը, «Բորուսիան»` 29 միավորով 11-րդը:
Գերմանիայի Բունդեսլիգա, 21-րդ տուր
«Վոլֆսբուրգ» - «Բայեր Լևերկուզեն»` 0-0
«Բորուսիա Դորտմունդ» - «Շտուտգարտ»` 1-2
Յուլիան Բրանդտ, 81 - Վալդեմար Անտոն, 50 (ինքնագոլ), Յուլիան Չաբոտ, 61
Բունդեսլիգայի բոլոր հանդիպումները՝ Fast TV հավելվածում (iOS, Android):