Logo

«Բայերը» չհաղթեց. «Բավարիան»` Գերմանիայի 34-ակի չեմպիոն

21:24 / 04.05.2025Ֆուտբոլ
null

«Բավարիան» պատմության մեջ 34-րդ անգամ հռչակվեց Գերմանիայի չեմպիոն։

Մյունխենյան գրանդն «Արծաթե սկուտեղը» նվաճեց Բունդեսլիգայի 32-րդ տուրում Լևերկուզենի «Բայերի»` մրցակցի դաշտում 2-2 հաշվով «Ֆրայբուրգի» դեմ խաղում գրանցած ոչ-ոքիի արդյունքում։

Վենսան Կոմպանիի գլխավորած թիմը 76 միավոր ունի և առաջնության ավարտից երկու տուր առաջ 8 միավորով առաջ է նախորդ մրցաշրջանի չեմպիոն «Բայերից»։ Լևերկուզենյան ակումբը 68 միավոր է վաստակել։

«Բավարիան» Բունդեսլիգան հաղթում է 33-րդ անգամ։ Ակումբը 1932 թվականին էլ դարձել է Գերմանիայի առաջնության հաղթող։ Այն անցկացվել է 1903-1963 թթ.։

Գերմանիայի Բունդեսլիգա, 32-րդ տուր

«Ֆրայբուրգ» - «Բայեր»` 2-2 (տեսանյութ)

Մաքսիմիլիան Էգեշտայն, 44, Պիեռո Հինկապի, 49 (ինքնագոլ) - Ֆլորիան Վիրց, 82, Ջոնաթան Տա, 90+3

Բունդեսլիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով ու Fast TV հավելվածում (iOSAndroid

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ